Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է փոխել իր վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ


Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունը պատրաստ է փոխել իր վերաբերմունքը Միացյալ Նահանգների հանդեպ:

Այդուհանդերձ, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին գտնում է, որ չնայած Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Oբաման Նովրուզի տոնի առիթով հատուկ տեսաուղերձով դիմել է Իրանի ժողովրդին եւ ղեկավարությանը, կոչ անելով նոր սկիզբ դնել ԱՄՆ - Իրան հարաբերություններին, Վաշինգթոնի վերաբերմունքը էապես չի փոխվել:

Միացյալ Նահանգների նախագահի այս տեսաուղերձն արդեն անվանել են աննախադեպ եւ պատմական:

Միջազգային հանրությունը, մասնավորապես, Եվրամիությունը եւ Ռուսաստանը ողջունել են Օբամայի ուղերձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG