«Այստեղ միայն զուտ մեխանիկական խնդիր չէ, որ մենք մասնակցենք, տեղեր ունենանք, անցնենք քաղաքի ղեկավարմանը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Երեւանի նախկին քաղաքապետը: - «Խնդիրը միայն սա չէ: Մենք պատրաստվում ենք հաղթել եւ շարունակել` իշխանությունից պահանջել հրաժարական, կլինի դա համապետական ընտրություններ խորհրդարանական թե նախագահական` այդ թվում նաեւ արտահերթ»:
Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ, արտահերթ նախագահական ընտրություններ Հայաստանում կանցկացվեն ընթացիկ տարեվերջին կամ գալիք տարեսկզբին:
«Երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական զարգացումները տանում են նրան, որ իշխանությունը պետք է հեռանա. այլ ելք չունեն: Կլինի մի իրավիճակ, երբ իրենք իսկապես պետք է ստիպված հրաժարական տան», - ասաց Խաչատրյանը` հավելելով, որ դա կարող է լինել ինչպես ժողովրդի, այնպես էլ քաղաքական ուժերի ճնշման տակ:
Աստղիկ Բեդեւյան