Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքապետ ընտրվելու պարագայում արդյո՞ք ՀՀկ-ն կհամարի, որ այլեւս անելիք չունի քաղաքական դաշտում, Սահակյանը արձագանքեց. - «Ես չեմ կարծում: Ես կմտածեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատել: Որը աբսուրդ է»:
Իսկ Գագիկ Բեգլարյանը, Գալուստ Սահակյանի համոզմամբ, չի կարող «չդառնալ քաղաքակապետ, որովհետեւ Հանրապետականի թեկնածուն է»:
«Մենք նախագահ ենք` նախագահ էլ մնալու ենք... մենք քաղաքապետ ենք` քաղաքապետ ենք մնալու», - կուսակցության կարգախոսը ձեւակերպեց Գալուստ Սահակյանը` հավելելով. - «Պատրաստ ենք մրցակցել ցանկացած քաղաքական թիմի հետ»:
Անուշ Մարտիրոսյան