«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, գերմանական Կիել քաղաքում կայացած դժվարին մենամարտում Աբրահամը հաղթող է ճանաչվել մրցավարների որոշմամբ` ուժգին հարվածներ հասցնելով Սայմոնին, սակայն այդպես էլ չկարողանալով նոկաուտի ենթարկել նրան:
Մինչ այս հանդիպումը անցկացրած 25 մենամարտերում ամերիկացի մարզիկը պարտություն չէր կրել եւ ընդամենը երկուսն էր ավարտել ոչ-ոքի:
Հայտարարելով, որ բավարարված է իր ելույթով, Աբրահամը ցանկություն է հայտնել մենամարտել WBO ու WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Քելի Փավլիքի հետ` նվաճելու աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Դրանից հետո նա պատրաստվում է տեղափոխվել ավելի ծանր քաշային կարգ: