Մատչելիության հղումներ

Թուրքիայում հայտնաբերվել են «մահվան հորեր»


Թուրք քննիչները հարավ-արեւելյան Թուրքիայում գտնվող հորատանցքերում ոսկորներ են հայտնաբերել: Հավանականություն կա, որ դրանք թուրքական գաղտնի ոստիկանության կողմից իրականացված անօրինական մահապատիժների զոհերի ոսկորներն են:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, կասկածներ կան, որ թուրքական ոստիկանության գաղտնի ստորաբաժանումը այսպես կոչված «մահվան հորեր» է նետել Քրդական բանվորական կուսակցության անհետացած գրոհայինների դիակները:

Ոսկորների նմուշներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG