Իջեցվել է նաեւ շաքարավազի մանրածախ գինը` որն իրացվում է կիլոգրամը 245 դրամով, անցած շաբաթ գրանցված 270-ի փոխարեն:
Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հարուցած վարույթներն ընթացքի մեջ են, իսկ մյուս շուկաներում շարունակվում է մոնիտորինգը:
Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր Պետական եկամուտների կոմիտե է ուղարկել առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը` դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Պետեկամուտների կոմիտեն այդ ցանկը հաշվի կառնի նշյալ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս: