Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա «Ռոյթերզ» գործակալությանը փոխանցել է գեներալ-մայոր Ամոս Յադլինի խոսքերը, ով Էհուդ Օլմերթի կառավարությանը ներկայացնելով հետախուզության տվյալները, ասել է. - «Իրանը հատել է անհրաժեշտ տեխնոլոգիական շեմը»:
Իսրայելը միջուկային զենք ստեղծելուն ուղղված Իրանի ջանքերը դիտարկում է որպես սպառնալիք, որն առաջին հերթին ուղղված է հրեական պետության դեմ: