Ճանաչված արվեստագետի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Սուրեն Չանչուրյանը մեր մշակույթի երախտավորներից է, որ նշանակալի ներդրում ունի հայ պարարվեստի զարգացման գործում։ Նրա արվեստը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ հանդիսականների շրջանում, եւ նա արժանիորեն վայելել է մեծ ժողովրդականություն։ Սուրեն Չանչուրյանն իր գործընկերների հետ տասնամյակներ շարունակ աշ-խարհի ամենատարբեր բեմերում հիացմունքի ու երախտագիտության ծափերի է արժանացել։ Ծափեր, որոնք ուղղված են եղել հայ արվեստին ու ժողովրդին»։
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)