Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը գոհ է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակից


Եվրամիության Արեւելյան գործընկերություն նախաձեռնությունը ոչ միայն կխթանի Հայաստան - Եվրամիություն կապերը, այլեւ ավելի կբարձրացնի Եվրամիության երկրների հետ երկկողմ հարաբերությունների մակարդակը: Այդ մասին ասել է Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոհլերը` երեկ ընդունելով Հայաստանի նորանշանակ փոխարտգործնախարար, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան Կարինե Ղազինյանին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Գերմանիայի նախագահը գոհունակություն է հայտնել հայ - գերմանական քաղաքական երկխոսության մակարդակի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ:

Ըստ նույն աղբյուրի` Հորսթ Քյոհլերը նաեւ նշել է, որ փետրվարի կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովում Հայաստանի նախագահի` հարավկովկասյան տարածաշրջանին եւ նրա խնդիրներին նվիրված ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Հայաստանի փոխարտգործնախարարը Գերմանիայի նախագահին է ներկայացրել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ Ղարաբաղյյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Կարինե Ղազինյանը նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հորսթ Քյոհլերին հրավիրել է այցելել Հայաստան:

Նախկին դեսպանը Գերմանիայի նախագահին հրաժեշտի այց է կատարել իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG