Արարողությանը մասնակցեց Մայր Աթոռի միաբանությունը:
Մայր տաճարը բազմամարդ էր, սակայն ո'չ Պատարագին, ո'չ էլ հոգեհանգստյան արարողությանը ներկա չէին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը, հոգեհանգստյան արարողությունը կատարվել է Վեհափառ հայրապետի մասնավոր հրահանգով:
Գայանե Դանիելյան