Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Մարտիրոսյանին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատելու եւ այդ պաշտոնում Աշոտ Գիզիրյանին նշանակելու մասին:
Մինչ նոր նշանակումը Աշոտ Գիզիրյանը ղեկավարում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, իսկ ավելի վաղ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետն էր: