Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում առաջին արտասահմանյան ուղեւորությունն է կատարում


Հիլարի Քլինթոնը այսօր ժամանել է Տոկիո` սկսելով իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում:

Ուղեւորության շրջանակներում նախատեսված են նաեւ այցեր Ինդոնեզիա, Հարավային Կորեա եւ Չինաստան:

Ակնկալվում է, որ բանակցությունների առանցքում կլինեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ անվտանգության խնդիրներ:

Քլինթոնի` Տոկիո ժամանելուց ժամեր առաջ Հյուսիսային Կորեան հաստատել էր հեռահար հրթիռ փորձարկելու իր մտադրությունը` հավաստիացնելով, թե դա իր տիեզերական ծրագրի մաս է կազմում:

ԱՄՆ-ի պետքարտուղարը զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեան պետք է հետեւի իր միջուկային ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG