Մատչելիության հղումներ

Էմմի. «Նույնիսկ չէի էլ պատկերացում, որ նման անակնկալ կմատուցեն ինձ»


Մրցանակաբաշխության նախորդ օրը Էմմին մեզ հետ զրույցում իրոք հաստատել էլ էր, որ հնարավոր է նույնիսկ չներկայանա մրցանակաբաշխությանը, քանի որ այդ օրը հայրն էր վիրահատվելու:

Անսպասելի չէր Արման Հովհաննիսյանի հաղթանակը. կուլիսային խոսակցություններում վաղուց էր շրջանառվում նրա անունը:

Ի դեպ, Ռազմիկ Ամյանի անունն էլ «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում շրջանառվում էր, բայց երգիչն առհասարակ չէր եկել մրցանակաբաշխությանը: Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը «Մաքս Lիբերթի»-ին փոխանցեց, որ Ռազմիկը պարզապես տեխնիկական խնդիրներ է ունեցել:

Մրցանակաբաշխության անվանակարգերում ու հենց համերգին չկային Անդրեն, Սիլվա Հակոբյանը, ովքեր հատկապես 2008-ին իրոք զգալի աշխատանք էին արել: Հրաչ Քեշիշյանն ասաց, որ բոլորին էլ հրավիրել են, բայց թե ինչու են հրաժարվել, ինքն էլ չի հասկանում:

Հանրային հեռուստաընկերության պրոդյուսերը հաստատեց նաեւ, որ ամենակարեւոր անվանակարգերում չկային թեկնածուներ, քանի որ երգիչները հրաժարվել են առաջադրվել:

Հրաչ Քեշիշյանից ճշտեցինք, արդյո՞ք այն, որ «Դժբախտ երջանկություն» եւ «Որոգայթ» հեռուստասերիլաները «Հ1»-ի արտադրանքը չեն, պատճառ դարձավ, որ ֆիլմերի երգերը չարժանան մրցանակի: Նա արձագանքեց. - «Ժյուրին է որոշել, եթե պիտի նեղանան, ի՞նչ ասեմ... «Ոչինչ չի մնա» ֆիլմի երգը կա բոլորի հեռախոսներում, ուրեմն ստացված հիթ է»:

Տարբեր տարիներին «Լավագույն երգիչ» դարձած Արամեն եւ Հայկոն «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում հաստատեցին, որ հատուկ հրաժարվել են առաջադրվել այդ անվանակարգում:

«Չեմ զիջել, ուղղակի որոշեցի կողքից դիտել այս տարի», - ասաց Արամեն: Հայկո. - «2 անգամ հաղթանակն այդ անվանակարգում ինձ լրիվ բավարար է»:

Այս տարի կրկին մի քանի անվանակարգերում առաջադրված էին «Հայ թիմ»-ի անդամները եւ առաջին անգամ նաեւ մրցանակ ստացան. Հ.Տ. Հայկոյի «Անցած էտապ» ձայնասկավառակը «Տարվա լավագույն»-ը ճանաչվեց: Բայց տղաները, թերեւս նկատի ունենալով նախորդ տարիների փորձը, չէին էլ եկել մրցանակաբաշխությանը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG