Մոսկվան եւ Թբիլիսին հերթական անգամ դիվանագիտական կոշտ հայտարարություններ են փոխանակում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ վրացական կողմին մեղադրել է Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման Մեդվեդեւ - Սարկոզի ծրագրի պահանջները խախտելու մեջ:
Ծրագրով նախատեսված է բուն Վրաստանի տարածքից ռուսական ստորաբաժանումների հեռացում եւ անվտանգության երաշխիքներ Հարավային Օսիայի ու Աբխազիայի համար:
«Դժբախտաբար, վրացական կողմը բնավ չի կատարում բանակը զորամասերում պահելու պարտավորությունը: Եվ մենք Վրաստանի տարածքում աշխատող դիտորդներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա», - հայտարարել է Լավրովը` հավելելով, թե Ռուսաստանը վրացական կողմից պահանջում է անշեղորեն հետեւել համաձայնեցված բոլոր որոշումներին:
«Ռուսաստանի հիմնական նպատակը ոչ թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող երկրների թիվն ավելացնել է, այլ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ապահովելը: Մեր առաքելությունն էր փրկել մարդկանց, կանխել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդների կամքը ուժով ճնշելու, նրանց նկատմամբ արհամարհանք ցուցաբերելու նոր փորձերը», - երեկ «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Թբիլիսին արձագանքել է Լավրովի մեկնաբանություններին: Այսօր արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը զարմանք է հայտնում օգոստոսի 12-ի համաձայնությունները խախտելու մեջ Վրաստանին մեղադրելու Ռուսաստանի ցինիկ փորձերի առիթով: Ոչ թե Վրաստանը, այլ Ռուսաստանն է պարբերաբար խախտում համաձայնությունները` հզորացնելով զորամիավորումները գրավյալ տարածքներում եւ շարունակելով ռազմակայաններ կառուցել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում»:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում ասված է նաեւ, թե «գրավյալ տարածքներից իրականացվում են զինված սադրանքներ, որոնց արդյունքում արդեն զոհվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության 10 աշխատակից»:
Արմեն Քոլոյան, Պրահա