2009 թվականի հունվարի 1-ին լրանում է համաեվրոպական տարադրամի՝ եվրոյի տասնամյա հոբելյանը: Եվրոն որպես հաշվարկային արժույթ ներմուծվել է 1999 թվականի հունվարի 1-ին, սակայն բուն տարադրամի՝ մետաղադրամի եւ թղթադրամի տեսքով շրջանառության մեջ է մտել 2002 թվականի սկզբից: Ուստի, 2012-ի հունվարի 1-ին տասնամյա հոբելյանը կնշի նաեւ «իրական եւ շոշափելի» եվրոն:
Ներկայումս եվրոն շրջանառվում է 15 երկրներում՝ Ավստրիայում, Բելգիայում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Սլովենիայում եւ Իսպանիայում: Հունվարի 1-ից եվրոյի գոտուն պաշտոնապես կմիանա Սլովակիան: Առաջիկա տարիներին գոտում կընդգրկվեն եւս մի քանի պետություններ:
Եվրոպական տարադրամը շրջանառվում է եւս 5 փոքր երկրներում, դրանք են` ֆրանսիական ենթակայության Մայոտը, Մոնակոն, Սան Պյերն ու Միկելոնը, ամբողջությամբ Իտալիայի տարածքով շրջապատված Սան Մարինոն եւ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի տարածքում գտնվող Վատիկանը: Եվրոյի գոտու բնակիչների ընդհանուր թիվը հասնում է 320 միլիոնի:
Բացի այդ, եվրոն՝ առանց եվրոգոտու հետ հատուկ համաձայնագրի, ընդունված է եւս 6 տարածքներում եւ երկրներում, դրանք են` Կիպրոսի մաս կազմող, սակայն բրիտանացիների կառավարման տակ գտնվող Ակրոտիրին եւ Դեքելիան, Անդորրան, Կոսովոն, Մոնտենեգրոն, ֆրանսիական ենթակայության Սան Բարտելեմին եւ ֆրանս-հոլանդական ենթակայության Սան Մարտինում:
Եվրոպական միության 12 երկիր դեռ չի միացել գոտուն: Ի վերջո միանալու են բոլորը, սակայն Մեծ Բրիտանիայի եւ Դանիայի համար ի սկզբանե արվել է բացառություն. միացումը եվրոյի գոտուն կմտնի օրակարգ, եթե բրիտանական եւ դանիական կառավարությունները համաձայնեն հարցը քվեարկության դնել խորհրդարանում կամ ներկայացնել հանրաքվեի:
Աշխարհի տասնյակ երկրներ եվրոն արդեն ճանաչել են որպես կայուն եւ ապահով արժույթ եւ դրա միջոցով են իրականացնում միջազգային առեւտուրը:
Արմեն Քոլոյան, Պրահա