Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին իր ժողովրդավարությունն ամրապնդելու հարցում: Այդ մասին ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի` հայ ժողովրդին հղած ամանորյա ուղերձում:
«Մենք ուզում ենք օգնել, որ տնտեսությունն աճի ու ծաղկում ապրի, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ունենալ հավասար հնարավորություններ: Մենք նաեւ ուզում ենք օգնել, որ բարելավվի կայունությունն ու անվտանգությունը ողջ տարածաշրջանում», - վստահեցնում է դեսպանը: - «Մենք պատմական ժամանակներ ենք ապրում, երբ կան բազում հնարավորություններ: Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը: Մինսկի խմբի մեր գործընկերների հետ մենք կշարունակենք ակտիվ միջնորդական աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հարցին խաղաղ ու փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ»:
«2009 թվականին մարտահրավերները հատկապես շատ են Միացյալ Նահանգների համար, Հայաստանի եւ ողջ աշխարհի համար, բայց ձեզնից շատերի հետ ունեցած իմ հանդիպումները ինձ վառ հույսեր են ներշնչում այս երկրի ապագայի վերաբերյալ», - ասված է ուղերձում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեսպան Յովանովիչը շնորհակալություն է հայտնում Հայաստան ժամանելուց ի վեր իրեն ցուցաբերվող ջերմ ընդունելության համար եւ տեղեկացնում, որ առաջիկա տարվա ընթացքում նախատեսում է լինել Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ ավելին իմանալ երկրի, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին: