Բրիտանական զորքերը Իրաքում իրենց առաքելությունը կավարտեն 2009 թվականի առաջին կեսին, ինչից հետո դուրս կգան երկրից: Այդ մասին ասված է այսօր հրապարակված բրիտանա-իրաքյան համատեղ հայտարարությունում:
Փաստաթուղթը ստորագրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի Իրաք կատարած այցի եւ իրաքցի պաշտոնակից Նուրի ալ-Մալիքիի հետ հանդիպման արդյունքներով:
2007 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Բրաունի չորրորդ այցն է Իրաք: