Եվրահանձնաժողովն այսօր նախատեսում է հրապարակել «Արեւելյան գործընկերության» մասին զեկույցը, որով Եվրամիության երկրներն առաջարկում են խորացնել կապերը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ:
Ըստ Deutsche Welle պարբերականի, զեկույցը կներկայացնի Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Վերջերս Չեխիա կատարած այցի ժամանակ Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել էր, որ ծրագիրը նախատեսում է վերոհիշյալ նախկին խորհրդային երկրների հետ առեւտրի ազատականացում եւ էներգետիկ անվտանգության հեռանկարներ, բայց ձեռնպահ էր մնացել մանրամասներ հրապարակելուց:
«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Lեհաստանն ու Շվեդիան են: Մայիսին ծրագիրը ներկայացվել էր Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը, հունիսին՝ Եվրամիության գագաթնաժողովին:
Lրատվամիջոցների տեղեկություններով, ծրագիրը նախատեսում է վերացնել վիզային սահմանափակումները ճանապարհորդությունների համար, ստեղծել ազատ առեւտրի գոտիներ, իրականացնել մշակութային, ուսանողական փոխանակումներ եւ օգնության նոր ծրագրեր:
Մինչեւ 2020 թվականը Եվրամիությունը նաեւ կջանա կրկնապատկել Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային, Բելառուսին եւ Մոլդովային տրվող օգնությունը:
Փոխարենը՝ Եվրոպան նախկին խորհրդային վեց երկրներից պահանջելու է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել, եթե ցանկություն ունեն երբեւէ դառնալ Եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ:
Թեեւ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի առաջարկում, այդուհանդերձ, Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել էր, որ ծրագրի երկարաժամկետ նպատակը մեր երկրներին օգնելն է` նախապատրաստվել Եվրամիության անդամակցությանը:
«Արեւելյան գործընկերության» ծրագրի հիմնական նպատակը, ըստ էության, Եվրամիության անմիջական հարեւան հանդիսացող նախկին խորհրդային երկրներում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է: Այս առումով Եվրամիությունը առավել ակտիվացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո:
Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է հունվարին բանակցություններ սկսել Վրաստանի հետ` մուտքի արտոնագրերի սահմանափակումները վերանայելու ուղղությամբ:
Իրինա Հովհաննիսյան