Մատչելիության հղումներ

Հնդկաստանի իշխանությունները հայտարարում են ահաբեկիչների հետ մարտերի ավարտի մասին


Հնդկաստանի իշխանությունները այսօր հայտարարել են, որ իրավապահների եւ ահաբեկիչների միջեւ մարտերը Մումբաի քաղաքի «Թաջ Մահալ» հյուրանոցում ավարտվել են:

Ըստ Հնդկաստանի ոստիկանության պաշտոնյաների` հյուրանոցը արդեն անվտանգության ուժերի վերահսկողության տակ է, եւ շենքի ներսում գտնվող երեք իսլամիստ ահաբեկիչները սպանված են:

Գործողությունների ավարտից հետո քաղաքային իշխանությունների հրապարակած տվյալներով` երեք օր առաջ սկսված ահաբեկչական հարձակումների եւ դրանց հաջորդած մարտերի հետեւանքով զոհվել է 195 մարդ, եւս 295-ը վիրավորվել է:

Զոհերից շուրջ երկու տասնյակը օտարերկրացիներ են, այդ թվում 5 ամերիկացիներ, ինչպես նաեւ իսրայելցիներ, ավստրալացիներ, ֆրանսիացիներ: Ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվածների թվում են Նյու Յորքի ռաբբին եւ նրա կինը:

Հնդկաստանի իշխանությունները դեռեւս չեն պարզել հարձակումների համար պատասխանատու ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG