Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան


Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարությունից, այցի ընթացքում Բաբաջանին կընդունեն նախագահ Իլհամ Ալիեւը, վարչապետ Արթուր Ռասիզադեն, Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG