Կենտրոնի մատուցած ծառայություններից բոլորովին անվճար կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Այն ունի համակարգչային լսարաններ` ապահոված ինտերնետով, գրադարան, հատուկ սեմինարների եւ ընդունելությունների համար նախատեսված դահլիճ, բանավիճային ակումբներ:
«Լավ կլիներ, եթե նմանատիպ կենտրոններ ստեղծվեին հեռավոր շրջաններում, քանի որ դրանք կատարում են գիտակրթական կենտրոնի գործառույթներ, ինչպես նաեւ որոշակիորեն լուծում են սոցիալական խնդիրները», - ասաց կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2006 թվականից նմանատիպ կենտրոններ ստեղծել է Հայաստանի բոլոր մարզերում: Հրազդան քաղաքում եւս կա այդպիսի կենտրոն, որը կատարում է նույն գործառույթները:
Փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ երկու կառույցները պետք է համագործակցեն` առավել արդյունավետ աշխատելու համար:
«Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, քանի որ այն համահունչ է պետության վարած քաղաքականությանը, մենք 2009-ին նախատեսում ենք բացել կենտրոններ նաեւ համայնքներում», - ասաց փոխնախարարը:
Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը նշեց, որ այս, ինչպես նաեւ Հունաստանի կառավարության կողմից այստեղ իրականացված բազմաթիվ ծրագրերը վկայում են երկու երկրների ջերմ հարաբերությունների մասին:
«Սա միայն սկիզբն է, քանի որ նմանատիպ կենտրոն բացելու ենք ինչպես Երեւանում, այնպես էլ այլ շրջաններում», - հավելեց դեսպանը:
Երիտասարդները եւս փաստեցին, որ կենտրոնը չափազանց կարեւոր է քաղաքի համար:
«Կենտրոնի շնորհիվ մենք կարող ենք օգտվել ինտերնետից, ինչը նախկինում չունեինք, ինչպես նաեւ շփվել, բանավիճել: Նույնիսկ կան հատուկ սենյակներ, որտեղ կարող ենք շախմատ եւ նարդի խաղալ, բայց կարեւոր է, որ այն մնա անվճար, եւ դռները բաց լինեն բոլորի համար», - ասացին նրանք:
Միջոցառմանը ներկա չէին ո’չ Կոտայքի մարզպետը եւ ո’չ էլ Հրազդանի քաղաքապետը` փաստ, որը զարմացրել էր նաեւ պաշտոնյաներին:
«Արամազդ» երիտասարդական աջակցության հիմնադրամի փոխտնօրեն Թաթուլ Հարությունյանը տեղեկացրեց, որ անձամբ են հրավիրատոմս ուղարկել եւ զանգել, սակայն մարզպետը եւ քաղաքապետը հրաժարվել են գալ` առանց որեւէ բացատրության:
Լիանա Մնացականյան