Վաղվանից ուղիղ տասը օր Լեզվի պետական տեսչության աշխատակիցները ստուգայց կսկսեն Երեւանում եւ մարզերում, թիրախը` օտարագիր պաստառները եւ վահանակներն են:
2007 թվականի դեկտեմբերի 20-ից տեսչությունում գրանցված են 200-ից ավելի տարբեր տեսակի խախտումներ: Միրզոյանի խոսքով` միայն այս տասնօրյակի ընթացքում է հնարավոր տեսչության բոլոր ուժերը ներգրավել ստուգայցային խմբերում: Հրապարակային գրվածքներից` ցուցանակներից, ցուցապաստառներից, գովազդային վահանակներից զատ, ստուգվելու են նաեւ Հայաստան ներկրվող որոշ ապրանքների վրա փակցված օտարագիր պիտակները:
Օրենքի համաձայն` տեսչությունը խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտներին խախտումը եռօրյա ժամկետում շտկելու դեպքում հանձնում է տեղեկանք, իսկ եթե խախտումն այդպես էլ չի ուղղվում` կազմվում է արձանագրություն: Եվ քանի որ այսօր գովազդային ցուցանակներ ու վահանակներ տեղադրելու թույլտվությունը տալիս են տեղական ինքնակառավարման մարմիններն ու չեն պարտադրում շարադրանքը համաձայնեցնել Լեզվի պետական տեսչության հետ` ձեռնարկատերերը վճարում են 100-300 հազար դրամն ու եռօրյա ժամկետը լրանալուն պես կրկին տեղադրում վահանակները: Տեսչությունն էլ իրավունք չունի ամսվա ընթացքում երկրորդ կամ երրորդ նկատողությունը տալու կամ տուգանելու:
Այդ իսկ պատճառով, Լավրենտի Միրզոյանը անհրաժեշտ է համարում ավելացնել տուգանքի չափը` դարձնելով 300-500 հազար դրամ:
Տեսչությունը իրեն հուզող բոլոր խնդիրները ներկայացրել է Ազգային ժողով, բայց պատասխան դեռ չկա:
Հեռուստատեսային լեզվի մասին հարցերն էլ, ըստ Միրզոյանի, սպասում են դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական լսումներին:
Նարինե Ղալեչյան