«Մեզ համաներում պետք չէ, մեզ արդարադատություն է պետք` ե’ւ դատարաններում, ե’ւ երկրում», - այսօր դատարանի դահլիճում, իր ձեւակերպմամբ` «բոլոր քաղբանտարկյալների անունից», հայտարարեց պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:
Հիշեցնելով օրերս տված հարցազրույցներից մեկում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի արած հայտարարությունը` Այվազյանը ասաց. - «Արդարադատության նախարարը խոստովանեց, որ քանի որ քաղբանտարկյալները չեն ընդունում իրենց մեղքը, հետեւաբար` համաներում չի կարող կիրառվել, որովհետեւ համաներում կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր ընդունել են իրենց մեղքը: Այդ նախարարը պետք է վերջապես կարողանա հասկանալ` չեղած բանը չեն ընդունում: Մենք պետք է լինի, որ ընդունենք»:
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` ապօրինի զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Այվազյանի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստում պաշտպանական ճառով հանդես եկան երեք դատապաշտպանները: Նրանք պնդեցին, որ Սմբատ Այվազյանը ապօրինի է ձերբակալվել, նրա դեմ հարուցված քրեական գործը շինծու է, նախաքննությունը իրականացվել է օրենքի բազմաթիվ խախտումներով եւ, առհասարակ, այս գործի իրական շարժառիթը քաղաքական է:
Փաստաբան Լուսինե Սահակյանի համոզմամբ` իր պաշտպանյալին ուղղված մեղադրանքները ապօրինի են, եւ նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ:
«Մարդը իր քաղաքական հայացքների համար չպետք է քրեական հետապնդման ենթարկվի», - ասաց Այվազյանի մյուս դատապաշտպան Հովիկ Արսենյանը: Նա նույնպես դատարանից պահանջեց արդարացման դատավճիռ կայացնել:
Սմբատ Այվազյանը պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի համար ժամանակ խնդրեց:
Դատավարությունը կշարունակվի 5 օրից:
Լիլիթ Հարությունյան