ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի երեկոյան Վիեննայում պայմանավորվել են մինչեւ հաջորդ շաբաթավերջ այցելել տարածաշրջան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Մեր հաջորդ քայլն է մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ ժամանել տարածաշրջան եւ խորհրդակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, թե ինչպես կարող ենք Մոսկվայում ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին տրված թափը վերածել հիմնական սկզբունքների վերջնական մշակման եւ փոխհամաձայնեցման: Դրանից հետո մենք կմասնակցենք դեկտեմբերի սկզբին Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին եւ կտեսնենք` կարողանո՞ւմ ենք արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ առաջընթաց արձանագրել եւ կազմակերպել նախագահների նոր հանդիպում որքան հնարավոր է շուտ», - ասաց Բրայզան` հավելելով. - «Բնականաբար, ասելով դա` նկատի ունեմ, որ նախագահների հանդիպումը պետք է կայանա դեկտեմբերին կամ հունվարին, քանի որ ես նախագահ Բուշի վարչակազմի աշխատակից եմ եւ չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի հունվարի 20-ից հետո»:
Հարցին` արդյոք հնարավոր համարո՞ւմ է շրջանակային համաձայնագրի ձեռք բերումը մինչեւ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը, Մեթյու Բրայզան արձագանքեց. - «Դա լիովին հնարավոր է, իհարկե: Ես չեմ կանխատեսում, թե այդպես կլինի, բայց ասում եմ, որ դա հնարավոր է, եւ ես կանեմ հնարավոր ամենը դա իրականություն դարձնելու համար»:
Ամերիկացի համանախագահը համոզված է, որ մոսկովյան բանակցությունների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից քայլ արվեց այդ ուղղությամբ. - «Նախ եւ առաջ, նրանց միջեւ ձեւավորվեց վստահության եւ հարգանքի մթնոլորտ, եւ երկրորդ, գալով բուն նյութին` թվում է, որ նախագահները վերջապես սկսում են հաղթահարել հիմնական սկզբունքների շուրջ եղած հակասությունները»:
Բրայզան նաեւ հաստատեց, որ համաձայնության շուրջ բանակցությունների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են. - «Եթե դիտարկում ենք Մոսկվայում ստորագրված հռչակագրի հստակ ձեւակերպումները, հասկանում ենք, որ Մադրիդում անցկացված քննարկումները կազմել են այս բանակցությունների հիմքը, եւ մեզ` եռանախագահներիս մնում է օգնել նախագահներին` վերջնական տեսքի բերելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք, իհարկե, 10 պատվիրանները չեն, կարող են ճշգրտվել եւ հուսով ենք` նաեւ բարելավվել, սակայն հիմքը հենց Մադրիդյան սկզբունքներն են»:
Անցած ամիս ռուսաստանյան թերթերից մեկին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե չլուծված է մնում 2-3 հարց, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումների ժամանակ. - «Խոսքը, նախ եւ առաջ, Լաչինի միջանցքի մասին է, եւ մեր զգացողությունը` որպես երեք միջնորդներից մեկի, այնպիսին է, որ հանգուցալուծումը միանգամայն իրական է»: Այս կապակցությամբ Բրայզան հայտարարեց, թե չի ցանկանում մեկնաբանել նախարարի խոսքերը:
«Բոլորը գիտեն, որ սա կարեւոր հարցերից մեկն է, որ դեռ պետք է համաձայնեցվի», - այդուհանդերձ ասաց նա` հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ հանրաքվեի կետին: - «Հարկ է անդրադառնալ նաեւ այն հարցին, թե ինչպիսի մոտեցման շուրջ համաձայնության կգան կողմերը` հաշվի առնելով այն իրողությունը, որ Ադրբեջանը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը, Հայաստանն էլ ձգտում է ներառել ինքնորոշման տարրեր: Հայտնի է, որ այս խնդրի շուրջ համաձայնություն չկա, սակայն քննարկումը շարունակվում է: Իմ տպավորությամբ, կողմերը համակողմանիորեն ուսումնասիրում եւ բարձրաձայնում են այս հարցը»:
Անդրադառնալով նոյեմբերի 2-ի մոսկովյան հանդիպմանը եւ հռչակագրի ստորագրմանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը շեշտեց, որ դա ռուսական նախաձեռնություն չի համարում, քանի որ համանախագահները ի սկզբանե հրավիրված էին մասնակցելու բանակցություններին. - «Եթե Ռուսաստանի նախագահը ցանկանում է օգտագործել իր ազդեցությունը եւ էներգիան` խաղաղ գործընթացը առաջ տանելու, դա կարելի է միայն ողջունել: Սա նաեւ վկայում է, որ հակառակ Վրաստանի հարցում մեր տարաձայնությունների, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում մենք կարող ենք համատեղ աշխատել»:
«Որեւէ երկիր, լինի դա Ռուսաստանը կամ այլ տերություն, չի կարող կողմերին որեւէ բան պարտադրել», - հավելեց նա:
Օրերս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Մոսկովյան հանդիպումը թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է: Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եվրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:
Այս կապակցությամբ Մեթյու Բրայզան ասաց. - «Շատ լավ գաղափար է: Կուզենայի, որ կարողանայինք իրականացնել: Այն, ինչ ասել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը, ամբիցիոզ նպատակ է, բայց թերեւս փոքր-ինչ ավելի ամբիցիոզ է, քան իրականությունը կարող է թույլ տալ»:
Ռուբեն Մելոյան