Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց Արդարադատության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որով պահուստային ֆոնդից նախարարությանը կհատկացվի 30 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ` ի կատարումն «Ա1+»-ին վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման:
՞Մելտեքս» ՍՊԸ-ին, որի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլին եթերազրկված «Ա1+»-ը, կվճարվի 20.000 եվրոյին համարժեք դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ 10.000 եվրո, որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, թե դրա «անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորության կատարման հրամայականով»: Վճռի կատարման պարտադիր պայմաններից մեկն էլ դիմումատուի խախտված իրավունքների համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումն է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ տարվա հունիսի 17-ի վճռով եզրակացրել է, որ «Մելտեքս»-ի` տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատությանը միջամտելը` մասնավորապես յոթ անգամ մերժելով հեռարձակման լիցենզիայի տրամադրումը, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայով սահմանված պահանջներին` ի խախտումն 10-րդ հոդվածի»:
«Տարիների ընթացքում մեր վնասները շատ ավելի մեծ էին, քան նշանակված փոխհատուցումը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «Մելտեքս»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: - «Ես չէի ուզենա ակցենտը դնել լրիվ ֆինանսների վրա, որովհետեւ ինձ համար այսօր այսօր ավելի կարեւոր է իմ իրավունքների վերականգնումը Հայաստանի Հանրապետությունում... Մեր ուշադրությունը պետք է սեւեռենք դատարանի որոշման մնացած բոլոր կետերի կատարման վրա, որոնցից ամենակարեւորը մեր իրավունքների վերականգնում է եւ թափանցիկ մրցույթ անցկացնելը»:
Հովհաննես Շողիկյան