Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակման ժամանակ Արմեն Ավետիսյանը տանը չի եղել


Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերին 26–ին տեղի ունեցած ավազակային հարձակման ժամանակ տանը չի եղել:

Կիրակի օրը հինգ անհայտ անձինք, որոնցից չորսը` դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել Արմեն Ավետիսյանին պատկանող տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա տան անդամներին կապելով կպչուն ժապավենով` հափշտակել են ոսկյա եւ ադամանդյա տարբեր զարդեր, ինչպես նաեւ տան սեփականաշնորհման վկայականը, որից հետո իրենց մոտ եղած ատրճանակներով եւ ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին, պատճառել վնասվածքներ ու դիմել փախուստի:

Ոստիկանության փոխանցմամբ, առայժմ հանցագործները բացահայտված չեն:

Նախաքննությունը շարունակվում է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG