Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ը աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղում:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում Ղարաբաղի պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը:
Այնուհետեւ Հայաստանի եւ Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի զորավարժություններին:
Զորավարժություններից հետո Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր: