Հոկտեմբերի 19-ին հերթական աշխատանքային այցով Երեւան է ժամանելու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի, Ազգային ժողովի ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի եւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ընթացքը եւ հեռանկարները:
Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Հայաստանում տեղի ունեցող «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» ՆԱՏՕ-ի եւ Եվրատլանտյան համագործակցության խորհրդի ձեւաչափով զորավարժության եզրափակիչ միջոցառումներին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպելու է նաեւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ:
Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակության այցը կավարտվի հոկտեմբերի 21-ին: