Մատչելիության հղումներ

Մարտի Ահտիսաարին` Խաղաղության 2008 թվականի Նոբելյան մրցանակակիր


Խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակակիր դարձավ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին` ՄԱԿ-ի դիվանագետ եւ միջնորդ, ով հայտնի է միջազգային խաղաղության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերով եւ Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացն էր:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հրապարակվել է այսօր Օսլոյում:

Հեղինակավոր պարգեւին հավակնում էին ավելի քան 160 հասարակական-քաղաքական գործիչներ ու 30-ից ավելի կազմակերպություններ:

Հավակնորդների թվում էին, մասնավորապես, Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող Հու Ցզյան ու Գաո Չժիշենը, ռուս փաստաբան Lիլիա Յուսուպովան, ով տարիներ շարունակ պայքարել է Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանության համար, Պարենի համաշխարհային կազմակերպությունը:

Անցած տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ալ Գորն ու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խումբը` գլոբալ ջերմացման մասին գիտելիքներ տարածելու եւ դրա դեմ պայքարելու համար:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG