Հոկտեմբերի 2-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի տարածած հայտարարությունից Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը տպավորություն է ստացել, թե Հայաստանի իշխանությունները «կա’մ մեղադրվում են քաղաքական կամք չունենալու, կա’մ սահմանափակ կարողությունների մեջ»:
«Այնուհետեւ կա անուղղակի մեղադրանք ժամանակ ձգձգելու առումով, որ այս ընթացքում քննվող գործերի կապակցությամբ առկա է ժամանակ ձգձգելու հանգամանք: Հաջորդ մեղադրանքը, որ ես կձեւակերպեի` ելնելով այս հայտարարությունից, ըստ էության, կրկին անուղղակի մեղադրանք է` մարտի 1-2-ին տասը հոգու մահվան պատասխանատուներին հովանավորելու մեղադրանքը», - ասաց Սաֆարյանը:
Այսօր կայացած ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը նշեց, որ ժողովրդին եւ խորհրդարանին նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում չկար որեւէ արձագանք` ուղղված ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությանը: Պատգամավորի կարծիքով` նախագահը ուղերձում կարող էր բարձրաձայնել նաեւ համաներման մասին:
«Եվ ինչու չհնչեց` ես ունեմ իմ բացատրությունը, որովհետեւ, ըստ էության, կստացվեր այս կոշտ հայտարարությունից հետո, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները` տվյալ պարագայում նախագահը, լուծումների գնում է միջազգային ճնշումների տակ», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը: - «Ավելին, այս հայտարարությունները արդեն իսկ արված էին, եւ համաներման մասին հայտարարությունը ուղերձում` գոնե միջազգային հարաբերությունների կտրվածքով, կամ Եվրախորհուրդ-Հայաստանի իշխանություններ հարաբերությունների կտրվածքով, որեւէ բան այլեւս չէր կարող փոխել»:
Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, ուղերձում Սերժ Սարգսյանը քննադատել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. - «Խոսելով արտաքին քաղաքականության սկզբունքներից` երկու հանգամանք դարձավ թիրախ. առաջինը կայունության գաղափարն էր, որը շեշտում էր մշտապես նախորդ նախագահը. Սերժ Սարգսյանը, ըստ էության, կասկածի տակ առավ, որ դա որոշ դեպքերում կարող է բերել լճացման, եւ իրենք մերժելու են լճացման որեւէ հնարավորություն որեւէ ոլորտում: Իսկ քաղաքականությունը, նշեց, որ լինելու է կայուն, իրատեսական եւ հավասարակշռված, այսինքն` Սերժ Սարգսյանը հրաժարվեց արտաքին քաղաքականության մեջ փոխլրացման սկզբունքից»:
Պատգամավորը նկատել է նաեւ, որ ուղերձում կան նույնանման գնահատականներ, որոնք ժամանակին տվել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. - «Եթե նա լրջանալու կոչ էր անում` Սերժ Սարգսյանը սթափվելու կոչ է անում, եթե նա խոսում էր շարունակվող պատերազմի մասին` ապա այսօր Սերժ Սարգսյանը նորից խոսում է շարունակվող պատերազմի մասին, եւ այսպես շարունակ»:
Ուղերձի էությունը Ստեփան Սաֆարյանը այսպես է որակում. - «Կարելի է ձեւակերպել մի կարգախոսով, որը դուք կարող եք հանդիպել յուրաքանչյուր բաժնի ամենավերջում` «գործենք միասին»:
Ըստ պատգամավորի, ուղերձում մատնանշված խնդիրների կյանքի կոչման առումով «Ժառանգություն»-ը չի զորակցի նախագահին, բայց կգործի նույն ուղղությամբ:
«Սերժ Սարգսյանի լրջագույն մարտահրավերը այս ուղերձից հետո ոչ թե ընդդիմության հետ է կապված, այլ առաջին հերթին` սեփական թիմակիցների, ովքեր պիտի ցույց տան, թե որքանով են պատրաստ կատարելու կամ հետեւելու այս ուղենիշներին», - վստահեցրեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:
Հովհաննես Շողիկյան