Մատչելիության հղումներ

Սենատը հավանություն տվեց ֆինանսական շուկայի առողջացման ծրագրին


Միացյալ Նահանգների Սենատը երեկ հավանություն է տվել երկրի ֆինանսական շուկայի առողջացման` նախագահ Բուշի վարչակազմի ներկայացրած ծրագրին:

Նախագծին կողմ են քվեարկել 74, դեմ` 25 սենատորներ: ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները` հանրապետական Ջոն ՄըքՔեյնը եւ դեմոկրատ Բարաք Օբաման, կողմ են քվեարկել:

Ջորջ Բուշը ողջունել է Սենատի քվեարկության արդյունքները եւ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել նույնը անել հնարավորինս շուտ:

Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը մերժել էր վարչակազմի ծրագիրը, որով նախատեսվում է երկրի գանձապետարանին հնարավորություն ընձեռել մինչեւ 700 միլիարդ դոլար ծախսել բանկերից արժեթղթեր գնելու համար` կապիտալի շուկան վերակենդանացնելու նպատակով:

Սենատի հավանությանը արժանանալուց հետո ծրագիրը վերստին Ներկայացուցիչների պալատի դատին կներկայացվի ուրբաթ օրը:

Հաստատվելու դեպքում սա կդառնա ֆինանսական շուկայում ամերիկյան կառավարության ամենամեծ միջամտությունը «Մեծ դեպրեսիայի» ժամանակներից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG