Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնարկած պաշտոնական այցի ընթացքում Իրանի մայրաքաղաք Թեհրանում հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, արտործնախարար Մանուչեհր Մոթաքիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանում համագործակցության եւ կայունության հաստատման վերաբերյալ:
Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել իր իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթաքիի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա: Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման օգտին:
Նախարար Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջն է ներկայացրել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի տեսակետները:
Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:
(Լուսանկարը` արտգործնախարարության)