Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը Բաքվում կբանակցի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ


Շաբաթ օրը Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, անցնելու է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության: Այցի նպատակների եւ դրա ընթացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում:

Վերլուծաբանների կարծիքով, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կարող են քննարկվել Վրաստանում վերջին շրջանի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Փորձագետները չեն բացառում, որ քննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` վերջին ժամանակներս այդ հարցում Թուրքիայի դիվանագիտական ակտիվության համատեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG