Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցի ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին


Հայաստանի առաջին արտգործնախարար, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում դադարեցրել էր իր մասնակցությունը վեհաժողովի լիագումար նիստերին, «վաղաժամ» է համարում իր մասնակցության վերականգնումը, ուստի հայաստանյան պատվիրակության կազմում չի մեկնել Փարիզ, որտեղ վաղը Մոնիտորինգի հանձնաժողովում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ներկայացնելու է իր զեկույցը Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ:

«Ներկա դրությամբ, որ տակավին ունենք քաղաքական բանտարկյալներ, երբ մինչեւ հիմա հանգուցալուծում չի գտել հետընտրական բազմաթիվ խութերի այդ համալիրը, ես համարում եմ, որ վաղաժամ է իմ մասնակցության վերականգնումը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Ես շատ եմ ուզում մասնակցել, շատ անելիք ունեմ, անհրաժեշտ է այդ արդյունավետությունը խորացնելու համար, որ Հայաստան պետությունը ինքը լինի էապես ժողովրդավարական, որ կարողանա ոչ թե մոնիտորինգից մոնիտորինգ գնա եւ փորձի խուսանավել այս կամ այն պատժամիջոցից կամ սանկցիայից, այլ ինքը իր խնդիրները դնի աշխարհի առաջ»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG