Այսօր Ազգային ժողովը սկսեց քննարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով կառավարությունը առաջարկում է չհայտարարել հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը: Օրինագիծն ընդունվելու դեպքում 2002 թվականից ի վեր եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերությունը առնվազն եւս երկու տարի եթեր վերադառնալու հնարավորություն չի ունենա:
«Օրենքի նախագծին հավանություն տալով, Հայաստանի Հանրապետությունը պետք է անցում կատարի ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգին», - ներկայացնելով օրինագիծը, ասաց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` հավելելով. - «2006 թվականի հունիսին Հայաստանը միացել է Ժնեւում տեղի ունեցած ռադիոկապի տարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում հաստատված Միջազգային հաղորդակցության միության համաձայնագրին, համաձայն որի ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվայնացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականը»:
Նախարարի խոսքով, նախատեսվում է թվայնացմանն անցնել 2010 թվականից մինչեւ 2012 թվականը, եւ այս ընթացքում հեռարձակումները կլինեն թե’ անալոգային, թե’ թվայնացված տարբերակով, իսկ 2015 թվականից` նախատեսվում է թվայնացնել բոլոր հեռարձակումները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այս օրինագծի շարժառիթը հերթական անգամ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին կապուղի չտրամադրելու վերաբերյալ քաղաքական որոշումն է:
«Արդեն մենք ունենք Եվրոպական դատարանի որոշում «Ա1+»-ի հարցով, սպասվում է, որ «Նոյյան տապան»-ի հետ կապված նույնպես որոշում կլինի», - հավելեց նա:
Ի պատասխան Երիցյանն ասաց, թե օրինագիծը չի առնչվում «Ա1+»-ին եւ «Նոյյան տապան»-ին. - «Ես կարծում եմ, այդ հարցը մեր այս խնդրի հետ այս պահին գոնե չի առնչվում»:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունից Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, կապուղիների մրցույթի հնարավորությունը սահմանափակելը «մեծ հաշվով, խաղի կանոնների փոփոխություն է». - «Պետք է առավել հիմնավոր ներկայացնեք, թե ինչն է պատճառը, որ այս սահմանափակումները ձեզ կամ երկրի համար անհրաժեշտ են»:
«Հենց հատուկ օրենքը նրա համար է, որ խաղի կանոնները չփոխվեն, եւ դրանք փոխվեն միասնական ձեւով», - հակադարձեց Ներսես Երիցյանը:
Եվրոպական դատարանը հունիսի 17-ին կայացրել է որոշում, ըստ որի «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղի չտրամադրելու հետեւանքով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Սեպտեմբերի 17-ին «Ա1+»-ի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը ուղարկվելու է Նախարարների կոմիտեի վարույթ: Իսկ Նախարարների կոմիտեն Հայաստանի կառավարությանը ներկայացնելու է պարտադիր կատարման ենթակա կոնկրետ հանձնարարականներ, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հետեւելու է հանձնարարականների կատարմանը:
Ազգային ժողովում այսօր քննարկված օրենքը, ըստ Եվրոպական դատարանում «Ա1+»-ի դիմումը ներկայացրած փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի, հետապնդում է մեկ նպատակ` «նախքան Նախարարների կոմիտեի հանձնարարականը ստեղծել քաոս»:
«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովում քննարկվող օրինագծի կապակցությամբ ասաց. - «Այդ ամենը, ինչ արվում է, արվում է մեկ բանի համար, որ այլեւս մրցույթ չլինի, «Ա1+»-ը էլ չմասնակցի… Ընդհանրապես մի երկու տարի գոնե հետաձգեն, մինչեւ տեսնեն շարունակությունը ինչ են անելու»:
«Սա ցույց է տալիս, որ իշխանությունները այնքան վախեցած են, որ հանկարծ որեւէ ալտերնատիվ ձայն չբարձրանա, որ նորից դիմում են այն քայլին, որ խեղդեն խոսքի ազատությունը Հայաստանում», - եզրափակեց Մովսեսյանը:
Անուշ Մարտիրոսյան եւ Հովհաննես Շողիկյան