Մատչելիության հղումներ

Ըստ Gallup-ի հարցման, ՄըքՔեյնը առաջ է անցել Օբամայից


ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն ՄըքՔեյնի օգտին, Gallup Institute-ի եւ USA Today թերթի` կիրակի օրը հրապարակված հարցման արդյունքների, նոյեմբերի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում մտադիր են քվեարկել ավելի մեծ թվով ամերիկացիներ, քան Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի օգտին:

ՄըքՔեյնի օգտին պատրաստ են քվեարկել հարցմամբ ընդգրկված ամերիկացիների 50 տոկոսը, Օբամայի օգտին` 46 տոկոսը:

Մինչեւ անցած շաբաթ կայացած Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարը, հիշեցնենք, նույն Gallup Institute-ի եւ USA Today-ի հարցումներով Օբաման 7 տոկոսով առաջ էր ՄըքՔեյնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG