Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` շաբաթավերջին ստորագրած հրամանագրով Հովիկ Աբրահամյանը ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
Այս ընտրատարածքում, որն ընդգրկում է Արտաշատ քաղաքը եւ շրջակա գյուղերը, մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղը ազատվել էր Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի մանդատից հրաժարվելուց հետո:
Հայաստանյան մամուլում լուրեր են շրջանառվում, թե պատգամավորական մանդատ ստանալուց հետո Հովիկ Աբրահամյանը փոխարինելու է Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանին: Վերջինս հերքել է նման լուրերը` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: