Մատչելիության հղումներ

Ամերիկյան ռազմանավը ժամանեց Փոթի


Այսօր Փոթի նավահանգիստ է ժամանել Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի «Մաունթ Ուիթնի» նավը, որը, ամերիկացի պաշտոնատարների հավաստմամբ, մարդասիրական օգնություն է բերել Վրաստանին:

«Մաունթ Ուիթնին» ամերիկյան նավատորմի առաջին նավն է, որ ժամանել է Փոթի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:

Հակամարտության ընթացքում Փոթին ռմբակոծվել է ռուսական զորքերի կողմից, որոնք մինչ օրս էլ պարեկություն են անում քաղաքում:

Ամերիկյան նավը խարիսխ է գցել է նավահանգստից որոշակի հեռավորության վրա:

«Մաունթ Ուիթնի»-ն պատերազմից հետո Վրաստան օգնություն փոխադրած ամերիկյան երրորդ ռազմանավն է. նախորդ երկուսը հանգրվանել էին Բաթումիի նավահանգստում:

Ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի ռազմանավերի ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում Ռուսաստանի դժգոհությունն է հարուցում:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ամերիկյան օժանդակությունը եւ երեկ Թբիլիսի կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի մեկնաբանությունները քաջալերում են Վրաստանի «ագրեսիվ հավակնությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG