Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Մոսկվա


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին:

Այսօրվա նիստին Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի նախագահությունը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ուրբաթ օրը Էդվարդ Նալբանդյանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG