Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստում, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաեւ վրաց-հարավ-օսական հակամարտության եւ մասնավորապես ՀԱՊԿ-ի անդամ երկրների կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչմանը վերաբերող հարցը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այս կապակցությամբ հայտարարել է, թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության իրավասությունն է եւ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է որոշի ճանաչել, թե ոչ այդ երկրները:
«Ռուսաստանը ճնշում չի գործադրի որեւէ երկրի վրա, որպեսզի տվյալ երկիրը ճանաչի Հարավային Օսիան ու Աբխազիան, սակայն մենք հետաքրքրված ենք, որ առանձին պետություններ, եւ մենք վստահ ենք, որ այդպես էլ կլինի, երբ կգիտակցեն եւ կունենան կատարվածի իրական պատկերը, կճանաչեն Հարավային Օսիան ու Աբխազիան», - ասաց Պատրուշեւը` հույս հայտնելով, թե «այս երկու պետությունները կճանաչեն մեծ թվով երկրներ»:
Վրաստանի նախագահ Սահակաշվիլու իրականացրած գործողությունները Հարավային Օսիայում որակելով որպես «ցեղասպանություն», Պատրուշեւը հայտարարեց, թե Ռուսաստանի գործողությունները հավանության է արժանացրել անվտանգության խորհրդի քարտուղարների խորհուրդը. - «Հույս ունեմ, որ անդամ երկրների ղեկավարները եւս հավանության կարժանացնեն Ռուսաստանի գործողությունները, քանի որ այլ տարբերակ չկա: Եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկեր, զոհերի թիվն ավելի մեծ կլիներ»:
ՀԱՊԿ-ի անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի այսօրվա նիստում անդամ երկրների ներկայացուցիչները ստորագրեցին տարբեր ոլորտներում հետագա փոխգործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:
ՀԱՊԿ-ի անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին նիստից հետո ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին Հարավային Կովկասում ազգամիջյան կոնֆլիկտների ուժային ճնշման փորձերի վտանգավորությունը:
«Ազգի կամքին հակառակ ուժային լուծումներ պարտադրելու փորձերը Հարավային Կովկասում հղի են ռազմական եւ աշխարհաքաղաքական լուրջ հետեւանքներով», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հովհաննես Շողիկյան