Մատչելիության հղումներ

Վրաստանը խստացնելու է վիզային սահմանափակումները ռուսաստանցիների համար


Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հայտարարել է, որ, ի պատասխան Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշման, խստացնելու է վիզային սահմանափակումները Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Ռոյթերզ» գործակալությունը հիշեցնում է նաեւ, որ նախկինում Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վիզան էին ստանում Վրաստանի սահմանը հատելիս: Սեպտեմբերի 8-ից հետո, սակայն, վիզաները կտրվեն միայն «Վրաստանի հյուպատոսություններում եւ դիվանագիտական գրասենյակներում»:

Նման ընթացակարգը թեեւ հազիվ թե դյուրությամբ գործի, քանի որ ուրբաթ օրը պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG