Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը որոշել է օգոստոսի 31-ից «դադարեցնել Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը եւ սեպտեմբերի 5-ին նշանակված համահանրապետական հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին»: Որոշման հիմնական պատճառը, ինչպես այսօր լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն է:
«Հայ Ազգային Կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ, միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել ու արել գործողություններ, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին», - ասված է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորագրությունում։
Նստացույցը անորոշ ժամանակով դադարեցնելու եւ հանրահավաքը հետաձգելու որոշումը փաստարկվում է «երկրի միջազգային վարկով մտահոգությամբ», «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը լինելու հանգամանքով եւ դրանց զարգացման հեռանկարներին նպաստոց որեւէ միջոցառում չստվերելու ցանկությամբ»:
«Ես վստահ եմ, որ ժողովուրդ ըմբռնումով կմոտենա այս որոշմանը», - ասաց Լեւոն Զուրաբյանը: - «Մեկ շաբաթ հետաձգումը որեւէ ազդեցություն մեր շարժման ոգու վրա չի ունենա»:
Տաթեւիկ Լազարյան