Երեկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում դանակահարված 17-ամյա Դավիթ Քիրամիջյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց միջադեպի մանրամասները:
«Մի անծանոթ մարդ էր, անցնում էր` հայհոյելով Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նստացույցի մասնակիցներին: Ես ուղղակի իրեն ասացի` այստեղ կանայք կան ու երեխաներ, մի հայհոյեք: Նա մոտեցավ ինձ ու նույն հայհոյանքները իմ հասցեին ասաց: Ուզում էի պատասխանել, դանակը հանեց, ես թեւս բարձրացրի [որ պաշտպանվեմ], մտավ թեւիս մեջ», - պատմեց Դավիթը:
Նրա մայրը` Ռութ Գրի•որյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց որ որդու բազկի հատվածում դրել են յոթ կար. - «Վերքը բավականին խորն էր, բայց, փառք Աստծո, չէր վնասել որեւէ մկան` ըստ բժշկի եզրակացության»:
Դավիթն ասաց, որ, երբ երեկ գնում էր դատաբժշկի մոտ, իրեն դանակահարողին տեսել է ազատության մեջ:
Ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ Վոլոդյա Մանուկյանը [դանակահարողը] բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է նաեւ, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Հայկազ Քիրամիջյանը եւ հայտնել, որ Հյուսիսային պողոտայում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածել է որդուն` Դավիթ Քիրամիջյանին եւ նախաբազկի մասում պատճառել վնասվածք:
Ռութ Գրիգորյանը, սակայն, մեզ տեղեկացրեց, որ իր ամուսինը ոստիկանությանը ներկայացրած հաղորդման մեջ չի նշել «վիճաբանություն» բառը եւ, ըստ նրա, վիճաբանություն տեղի չի ունեցել:
Ոստիկանության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, կատարվում է նախաքննություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, սակայն, մեզ հայտնեցին, որ դա վրիպակի արդյունք է, նախաքննություն չի կատարվում, քանի որ քրեական գործ չի հարուցվել, այլ «նախապատրաստվում են նյութեր»:
Ինչ վերաբերում է դանակահարողի կարգավիճակին, ոստիկանության հաղորդագրության մեջ գրված է, որ նա բերման է ենթարկվել, սակայն, երբ փոխանցեցինք դանակահարողի պատմածը, ոստիկանությունում հաստատեցին, որ վերջինս իսկապես ազատության մեջ է:
Անուշ Մարտիրոսյան