Մինչ Կառավարություն շենքում ընթանում էր հերթական նիստը, շենքի դիմաց բողոքի ցույց էին հավաքվել բնապահպաններ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ի պաշտպանություն Սեւանի եւ Թեղուտի բողոքի ակցիայի մասնակիցներից Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ընդհանրացնելով բնապահպանական խնդիրները, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հայրենազրկում է տեղի ունենում: Սեւան, Թեղուտ, Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերի շահագործում. սա նշանակում է, որ այլեւս հնարավորություն չենք ունենալու մեր հայրենիքում ապրել»:
Հայաստանում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը վստահ է, որ պատգամավորները գիտակցում են խնդրի լրջությունը, բայց այլ կերպ քվեարկել չեն կարող: Նա անդրադարձավ ՀՅԴ խմբակցության պատգամավորների քվեարկությանը. - «Ելույթները [դաշնակցական պատգամավորների] կարծես թե հուշում էին, որ մենք կարող ենք ակնկալել ՀՅԴ-ի աջակցությունը այս հարցում, բայց քվեարկությունը ցույց է տվել, որ իրենք էլ են կողմ քվեարկել: Դա նշանակում է, որ պարզապես վերեւից գոյություն ունի հրահանգ, որին ենթարկվում են բոլոր կոալիցիոն ուժերը»:
Սեւանի խնդիրը ընդգրկված էր Transparency International միջազգային կազմակերպության 2008 թվականի տարեկան զեկույցում: «Խնդիրը ներկայացվել էր որպես կոռուպցիոն ռիկսեր պարունակող», - մանրամասնեց Այվազյանը: - «Եվ մենք հույս ունեինք, որ դա ազդանշան կարող էր հանդիսանալ, որ մեր կառավարությունը մի քիչ զգուշավոր լինի որոշումների ընդունման գործընթացում: Սակայն պարզվեց, որ իրենց պարզապես չի հետաքրքրում ո’չ միջազգային հանրության կարծիքը, ոչինչ, բացի մի քանի հոգու շահից»:
Բնապահպանները շարունակում են պնդել, որ աննախադեպ շոգը պարզապես պատրվակ է Սեւանից ջրառը ավելացնելու համար: Սոնա Այվազյանի պնդմամբ, պատճառներից մեկն այն է, որ լճի շուրջը ժամանակին անօրինական կերպով կառուցված շենքերը հայտնվում են ջրի տակ:
«Դա մի պատճառն է, որը ոչ ոք չի կարող ժխտել», - շարունակեց նա` հավելելով, որ մեկ այլ պատճառ էլ կարող է լինել անօրինական ջրօգտագործումը:
Սեւանա լճից հավելյալ ջրառը անթույյլատրելի է համարում «Ժառանգություն» կուսակցությունը:
«Ազգային ժողովի` օգոստոսի 19-21-ի արտահերթ նստաշրջանում ծավալված բուռն քննարկումները, որոնց ընթացքում օրինագծին միակ «դեմ» արտահայտվողները եւ քվեարկողները «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն էին, ի ցույց դրեցին, որ հիմնավոր չեն կառավարության կողմից բերված պատճառաբանությունները», - ասված է կուսակցության` այսօր տարածած հաղորդագրությունում:
Կուսակցությունն արձանագրում է, որ ոռոգման ջրի պակասուրդի անվան տակ Սեւանից ջրառը այլ, հանրությանն անհայտ շահերի բավարարմանն է ուղղված. - «Սեւանի մակարդակի բնականոն բարձրացումը սպառնում է ափամերձ հատվածում ներդրումներ կատարած, հիմնականում ապօրինի կառույցների սեփականատեր տնտեսվարողներին, Սեւանա լճից բաց թողնվող ջրի չափաքանակը նախեւառաջ հոսանք է արտադրելու հիդրոէլեկտրակայաններում եւ նոր միայն ուղղվի ոռոգմանը, ինչը մասնավոր սեկտորի համար ենթադրում է գերշահույթներ արտադրված եւ վաճառված էլակետրաէներգիայից, հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրությունը ենթադրելու է նաեւ հարկային մուտքեր բյուջեում, ինչը ցանկացոած եղանակով եւ գնով ապահովելը դարձել է կառավարության գերնպատակը»:
«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է կառավարությունից շուտափույթ հրապարակել Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը:
Աննա Սաղաբալյան