Բոլոր թերթերն այսօր անդրադարձել են «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի դեմ հարձակմանը:
Երեւանյան մամուլն այսօր գլխավորապես անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի դեմ կատարված հարձակմանը: «Առավոտ» օրաթերթում Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը կատարվածի վերաբերյալ նշում է. - «Իշխանությանները դարձել են անհանդուրժող, ես նրանց եմ համարում մեղավոր: Եթե մեր երկրում, մեր փողոցներում օրը ցերեկով կամ գիշերով մարդկանց են ծեծում, պատասխանատուն իշխանություններն են: Նրանք ցանկացած պահի կարող են գտնել բռնություն իրականացնողներին, բայց չեն անում: Ես չեմ հավատում, թե նրանք չեն կարողանում բռնել այդ մարդկանց կամ չգիտեն, թե ովքեր են նրանք»: Նույն խնդրի վերաբերյալ «Հրապարակ»-ը նկատում է. - «Լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառողներին չբացահայտելը եւ չպատժելը համազոր է այդ բռնությունները հրահրելուն: Իշխանությունը, պետությունը կոչված են հասարակության անվտանգությունն ու նորմալ կենսագործունեւությունն ապահովելուն: Իր ֆունկցիաները չկատարող իշխանությանը պետք է ազատել զբաղեցրած պաշտոնից»: «Դեռեւս ազատ խոսքի դեմ ոտնձգություն կատարած ոչ մի ստահակ չի ձերբակալվել եւ որեւէ պատժի չի արժանացել», - ընդգծում է «Հայք»-ը: Խստորեն դատապարտելով լրագրողների այս եւ նմանօրինակ բոլոր հարձակումները` «Ազգ»-ը համապատասխան մարմիններից պահանջում է «գոնե մեկ անգամ հայտնաբերել եւ պատժել հանցագործներին»:
Էրեբունու գործող թաղապետ, հանրապետական Մհեր Սեդրակյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անկեղծանալով պարզաբանել է, թե ինչու է առաջադրել, ապա հանել իր թեկնածությունը առաջիկայում կայանալիք թաղապետի ընտրություններում. - «Թեկնածությունս առաջադրեցի միայն, որպեսզի ամեն մարդ չգա, իր թեկնածությունը չդնի: Ես գիտեմ` իմ թեկնածության դեպքում շատ ու շատ մարդիկ, մի մասը ասենք ռիսկ չի անի` զգալով իր պարտությունը, մի մասը կհարգի ինձ, թեկնածություն չեն առաջադրի: Հիմա էլ մարդ չկա, եւ մեր թեկնածուն` իմ տեղակալը, կլինի Էրեբունու թաղապետ»: Հարցին, թե ինչով է զբաղվելու ընտրություններից հետո, Սեդրակյանը պատասխանում է. - «Ես ունեմ իմ բիզնեսները, դրանցով կզբաղվեմ: Ինձ թվում է, դա բավական է, ի՞նչ պարտադիր է, որ միշտ պետական աշխատանքի լինեմ: Արդեն 9 տարի աշխատել եմ, էլ չեմ կարողանում, չի հերիքում... դե ներվերս, էլի... չի հերիքում, որովհետեւ, գիտեք, լրագրողների մի մասսա կա, որոնց հետ չես կարողանում աշխատել: Էնքան սուտ բաներ են գրում, մեկ-մեկ դու էլ ես մտածում` կարո՞ղ ա իրոք ըտենց ա, որ սրանք գրում են: Բայց ես գիտեմ, որ իրանք սուտ են գրում: Ինձ թվում է, օրենք դուրս կգա էդ սուտի մասին, ամեն մեկը իր պատիժը կստանա, եւ, հուսով եմ, որ տեղակալս այդ հաճույքը կստանա»:
«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Էրեբունու գործող թաղապետ Մհեր Սեդրակյանի ինքնաբացարկին, գրում է. - «Այսպիսով, Էրեբունու թաղապետի միակ թեկնածուն մնում է թաղապետի ներկայիս տեղակալ Արամ Հարությունյանը, ով նաեւ Թոխմախի Մհերի ազգականն է... Վերջինս [Հարությունյանը], անշուշտ, իր կրթվածությամբ, դաստիարակությամբ ու ինտելեկտով չի զիջում իր ազգականին»:
«Չորրորդ իշխանություն»-ը, այսօր անդրադառնալով տոնավաճառներում հսկիչ դրամարկղային մեքենաներ տեղադրելու խնդրին, գրում է. - «Պարզ ասած` ռազբորկան այստեղ Սերժ Սարգսյանի եւ տոնավաճառների տերերի միջեւ է: Սերժ Սարգսյանը սրանցից լրացուցիչ փող է ուզում, սրանք էլ այդ փողը գցում են վաճառականների վրա: Ահա եւ ամբողջը: Ի վերջո, եթե խնդիրը միայն հարկերը մուծելը լիներ, դա կարելի էր կարգավորել շատ հեշտությամբ. վաճառականները կարող էին հարկերը վճարել ուղղակի պետությանը, ընդ որում` վճարել հաստատագրված գումար»:
«Հրապարակ»-ը գրում է. - «Սեպտեմբերից Հայաստանի ատոմակայանը չորս ամիս էլեկտրաէներգիա չի արտադրելու, քանի որ կանգնելու է պլանային նորոգման: Սեւանա լճից բաց թողնվող ջրի ծավալը կրկնակի ավելացնելու կառավարության որոշումը իրականում ոչ թե ոռոգման ճգնաժամը փակելու նպատակով է արվում, այլ էներգետիկ պատճառներով»:
Ռուզաննա Ստեփանյան