Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը այսօր հայտարարել է, թե Լեհաստանը թիրախ դառնալու ռիսկի է դիմում` թույլ տալով ամերիկյան հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայումը իր տարածքում:
Նոգովիցինի խոսքերով, նման քայլը «չի կարող անպատիժ մնալ»: Նա պարզաբանել է, թե իր տարածքում օտարերկրյա ռազմական օբյեկտի կառուցումը թույլ տալով` տվյալ երկիրը որոշակի պատասխանատվություն է ստանձնում, քանի որ որեւէ սահմանակից երկիր հակամարտության դեպքում առաջին հերթին խնդիր է դնում հարվածել հենց այդ օբյեկտներին:
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը համոզմունք է հայտնել նաեւ, որ Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու մասին երեկ կնքված նախնական համաձայնագիրը է’լ ավելի է սրում ռուս - ամերիկյան հարաբերությունները, որոնք արդեն իսկ լարված են Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
Ռուսաստանը ընդդիմանում է Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերին` չնայած պաշտոնական Վաշինգտոնի հավաստիացումներին, որ այդ համակարգը ուղղված է լինելու ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ նման այլ պետությունների դեմ: