Մատչելիության հղումներ

Արթուր Այվազյանը` օլիմպիական չեմպիոն


Ուկրաինան ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Այվազյանը այսօր օլիմպիական չեմպիոն է դարձել գնդակային հրաձգությունից` 50 մետր հեռավորությունից հավաքելով 702.5 միավոր:

Երկրորդ տեղում է ամերիկացի Մեթյու Էմոնսը, երրորդում` ավստրալացի Ուորեն Փոթենթը:

35-ամյա Արթուր Այվազյանը ծնունդով Երեւանից է, սպորտով զբաղվում է արդեն 23 տարի, ներկայումս ծառայում է բանակում: Մինչ օրս նրա արձանագրած ամենամեծ հաջողությունը 2005 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն էր:

Այվազյանը մասնակցել է նաեւ նախորդ երկու Օլիմպիական խաղերին:


(Լուսանկարը` Պեկինի Օլիմպիադայի պաշտոնական կայքէջի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG