Մատչելիության հղումներ

Ադրբեջանի քաղաքացին հանձնվեց իր երկրի ներկայացուցիչներին


Այսօր հայ - ադրբեջանական սահմանի Կայանավան - Ղազախ սահմանահատվածում իրականացվել է Ադրբեջանի քաղաքացի Արզու Նորադին-օղլի Էյուբովի հանձնումը իր երկրի ներկայացուցիչներին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

Գաբալայի շրջանի Զելամ գյուղի 33-ամյա բնակիչ Էյուբովը ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 19-ին` Հայաստանի Տավուշի մարզի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG