Մատչելիության հղումներ

Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում չնշվեց


Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` երկրում կա մոտ 830 հազար 16-30 տարեկան երիտասարդ` բնակչության մոտ 26 տոկոսը:

Պետական երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում առաջնորդվելու է 2008-2012 թվականների պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությամբ, որի առաջին գերակայությունը, ըստ փոխնախարարի, կրթության որակի բարելավումն է կամ երիտասարդության համար կրթության մատչելիության աստիճանի բարձրացումը: «Երկրորդ գերակայությունը` երիտասարդների եւ երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման խնդիրն է: Երիտասարդության զբաղվածությունը` փաստաթղթի երրորդ գերակա խնդիրն է: Իսկ չորրորդ գերակայության մեջ ընդգրկված են երիտասարդների առողջ ապրելակերպը, ազատ ժամանցի կազմակերպումը եւ հայրենասիրական դաստիարակությունը», - ասաց Արթուր Պողոսյանը:

Փաստաթուղթը վերջնական տեսքով մինչեւ շաբաթավերջ կներկայացվի կառավարության հաստատմանը:

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ:

Աշխարհում այսօր ապրում է մինչեւ 25 տարեկան մոտ 3 միլիարդ մարդ: 5 երիտասարդներից մեկը գոյատեւում է օրական 1 դոլարից պակաս գումարով: Աշխարհում օրական 7 հազար երիտասարդ դառնում է ՄԻԱՎ-վարակակիր:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG