Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Վրաստանի արտաքին գործերի նախարար Եկատերինե Տկեշելաշվիլին երեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը «Ֆրանսպրես»-ին հայտնել է, որ Տկեշելաշվիլին կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:

Կիրակի օրը Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, որը ձգտում է, որ Վրաստանը, հակառակ Ռուսաստանի ընդդիմանալուն, անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին, կոչ է արել ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին` «կանգնեցնել ռուսական ագրեսիան»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը դատապարտել է Ռուսաստանի կողմից «ուժի ոչ համարժեք կիրառումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG